Թուրք պատգամավորը հայտնել է, թե երբ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

Նա նշել է, որ «Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում արտացոլված են նրա տարածքային պահանջները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ», այլապես նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ