Կույսերը հնարավորություն են ստանում վերադառնալու անցյալ․ Փետրվարի 23-ի աստղագուշակը

Խոյ

Այսօր Խոյերը ստիպված կլինեն ավելի հաճախ ուշադրություն դարձնել նյութական հարցերին, հաշվի առնել այս կամ այն գործի, հարաբերության ֆինանսական բաղադրիչը: Կարող է գծագրվել հանդիպումների կամ ուղևորությունների շարք՝ նվիրված տվյալ թեմային: Գործերի ընթացքի վրա զգալի ազդեցություն կգործի պարտքերի առկայությունը կամ բացակայությունը: Գնումները հաջող կլինեն, սակայն ցանկալի է դրանք կատարել ազատ միջոցներով, վարկեր չվերցնել:

Ցուլ

Ցուլերին սպասվում է իրադարձությունների շղթայի հերթական դրական պատուհանը, երբ շատ բան հաջողվում է, հաշվարկներն ու սպասումներն իրականանում են: Կարևոր գործերն ավելի լավ է սկսել այսօր, կամ ծրագրել վաղվա համար: Առաջին տեղում տեղեկատվական և հաղորդակցական բաղադրիչներն են. եթե դրանցից գլուխ հանեք, մնացածն իրենից դժվարություն չի ներկայացնի: Չարժե ժամանակ կորցնել, եթե անհրաժեշտ է վերականգնել կապը, շտկել երկխոսությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում իրենց հետաքրքրասիրությունն ու հաղորդակցական ունակություններն ուղղել գործնական ուղղությամբ: Ուշադրության գլխավոր առարկան կարող են դառնալ պրակտիկ գործնական որոշումները, օգտակար գիտելիքները, շահավետ կապերը, ռեսուրսների աճին ուղղված ջանքերը, ինչպես նաև անձնական և ընտանեկան արժեքները: Չարժե առանց անհրաժեշտության գաղտնազերծել եկամտի աղբյուրները:

Խեցգետին

Խեցգետիններն ազատություն կստանան շփման, գործարքների կատարման, վճարային գործողությունների իրականացման համար: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպման տարբեր ասպեկտներով, հատկապես, եթե օրակարգում կրթություն, բուժում, ճանապարհորդություն կա: Տեղին են ինտենսիվ բանակցությունները, խորհրդատվությունները: Չարժե դանդաղել հանդիպման հարցում, որը կարող է դրական ազդեցություն ունենալ նյութական գործերի վրա:

Առյուծ

Առյուծների համար ժամանակավորապես սրությունը կկորցնեն գաղափարական հարցերը, երկրորդ պլան կմղվեն նորությունը, արկածախնդրությունը, ռոմանտիկան: Օրը տրամադրում է գործնական մտածողության, ստիպում է մտածել ֆինանսավորման, մատակարարման, ունեցվածքի, միջոցների բաշխման մասին: Գումարները և արժեքավոր տվյալները կարող եք ստանալ շնորհիվ ձեր զբաղեցրած դիրքի, անձնական կարգավիճակի, շահեկան կապերի:

Կույս

Կույսերը հնարավորություն են ստանում վերադառնալու անցյալ, նորից օգուտ քաղելու հին գիտելիքներից, կապերից, հետաքրքրություններից: Կարելի է ընդլայնել աշխարհայացքը, փայլել կրթվածությամբ և պերճախոսությամբ: Կախված իրավիճակից՝ կարող եք հաջող հովանավորություն ստանալ կամ ինքներդ ուրիշին հովանավոր դառնալ: Հիանալի օր է գործարարների, ճանապարհորդների, լրագրողների, գրողների, ուսանողների, դասախոսների համար:

Կշեռք

Կշեռքներին անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը իրենց և ուրիշների ռեսուրսների միջև: Այս պահանջի կատարումը թեթև և հաճելի կդարձնի գործնական շփումը, բիզնեսի վարումը, ցանկացած նյութական և կենցաղային խնդրի լուծումը, կօգնի հարմարվել նոր տեղին կամ նորից ընտելանալ ծանոթ, բայց մոռացված պայմաններին: Եթե այսօրվա համար գնումներ եք նախատեսել, արժե նախապատվությունը տալ օգտակար իրեր ձեռք բերելուն:

Կարիճ

Կարիճների համար այսօր մեծ նշանակություն կստանան պայմանավորվածությունները: Գործընկերների կողմից երաշխավորված է հավատարմությունը, հատկապես, եթե փոխադարձ քաղաքավարություն դրսևորեք: Եթե քննարկվում են ձեզ դիպչող հարցեր, կարևոր է մարել սեփական ագրեսիան, դուրս չգալ խաղաղ երկխոսության սահմաններից: Հարմար պահ է խորհրդատվության, հարցազրույցի, խորհրդակցության մասնակցելու համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին չի խանգարի առօրյա գործերով զբաղվելը, այդ թվում՝ կենցաղի կազմակերպմամբ: Կարող են ուշադրություն պահանջել սնման, մատակարարման, փաստաթղթաշրջանառության, հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի նրբությունները: Ճիշտ կազմակերպված առօրյա գործընթացները ցանկացած առաջադրանքի կատարում հաճելի կդարձնեն: Հոգեկան վիճակի վրա դրական կազդի ընտանի կենդանու հետ շփումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այս օրը պարգևում է ինքնազգացողության լավացում, հոգեկան հանգստություն, լավ նորություններ հարգարժան և սիրելի մարդկանցից: Հարմարավետ աշխարհընկալման հակառակ կողմը կարող է դառնալ չեզոքությունը, շտապելու, գտնվելու վայրը փոխելու ցանկության բացակայությունը: Գերազանց հնարավորությունները լիարժեք կօգտագործվեն, եթե ժամանակ ունեք մտորելու և անշտապ քննարելու կարևոր թեմաները, լիովին տրվելու կատարվող գործին:

Ջրհոս

Ջրհոսների մոտ այսօր բացառված չէ հետաքրքրությունը տնավարության, տնտեսական և բժշկական նրբությունների, ընտանեկան ավանդույթների, խոհարարական արվեստի նկատմամբ: Գործնական մթնոլորտում և ուսման գործընթացում հատուկ նշանակություն կունենա տեղեկատվության հասանելիությունը: Հնարավոր է հետաքրքրություն զանազան օգտակար գաղափարների նկատմամբ, որոնք ունակ են բարելավելու կենցաղը:

Ձկներ

Ձկներին այս օրը թույլ է տալիս հագեցնել հետաքրքրասիրությունը, համալրվել օգտակար գիտելիքներով, կապերով, տվյալներով: Հաջողություն են խոստանում վճարային և առևտրային գործողությունները, գործնական նպատակներով ուղևորությունները: Կարող է նորից ուժգնանալ էնտուզիազմը՝ կապված հին գործերի և հետաքրքրությունների հետ: Արժե օգտվել հաջող պահից, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի հետ վերականգնել նախկին փոխըմբռնումը, ակտիվացնել գործնական համագործակցությունը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ