Լավրովն ամերիկացի գործընկերներին մաղթել է «չխեղդվել իրենց ժողովրդավարական սեղանի շուրջ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերներին մաղթել է «չխեղդվել իրենց ժողովրդավարական սեղանի շուրջ»՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերին, ըստ որի՝ երկրներն ունեն ընտրություն՝ լինել միջազգային համակարգի սեղանի շուրջ, թե ճաշացանկում։

«Ահա ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարի մոտեցումը նրանց մասին, ովքեր համաձայն չեն իրենց հետ: Ես միայն կցանկանայի, որ նման ախորժակներով մեր ամերիկացի գործընկերները չխեղդվեին իրենց ժողովրդավարական սեղանի շուրջ»,- ասել է Լավրովը։

Ռուս նախարարը ուշադրություն է հրավիրել Մյունխենում վերջերս կայացած անվտանգության համաժողովի վրա։

«Մինչ մեր հանդիպումն այստեղ՝ կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովը, որին մենք վաղուց դադարել ենք մասնակցել, քանի որ վերջին տարիներին այն վերածվել է այնպիսի ներքին կռվի, որտեղ Արևմուտքը համոզում է, որ նա ճիշտ է ամենուր և միշտ, և որ այդպես կլինի ընդմիշտ»,- նշել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ