«Պետությունները պատերազմները հաղթում ու պարտվում են իրենց տնտեսության հաշվին»․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է․

Պետությունները պատերազմները հաղթում ու պարտվում են իրենց տնտեսության հաշվին։

Իհարկե, սահմանին մարտնչում են զինվորները, կրակում են տանկերը, հրետանին, ինքնաթիռները ․․․ բայց այս ամենը հնարավոր չէ առանց տնտեսության։

Թե զինվորի հագուստը, թե նրա առողջ սնունդը, թե նրա ձեռքի հրացանը, զրահաբաճկոնը և թե զինտեխնիկան ձեռք է բերվում տնտեսության հաշվին։

Զարգացած տնտեսությունը երկրի անվտանգության երաշխիքն է։ Կա զարգացած տնտեսություն՝ կլինի սպառազինություն ու զինտեխնիկա։

2018-ին շատերիս համար երազանք թվացող տնտեսական աճն այսօր արդեն իրական է, 2023-ի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2018-ի համեմատ գրեթե կրկնապատկվել են։

Երկրի տնտեսության համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը, հարկերի տեսքով պետությունից թաքցրած անգամ 10 դրամը ուղիղ հարված է բանակին։

Ցանկանում եք հզոր ու անվտանգ պետություն, վճարեք ու ստիպեք վճարել հարկերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ