Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը Արտաշատում ծանոթացել են մի քանի մանկապարտեզներում առկա խնդիրներին

ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Տաթևիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել եմ Արարատի մարզի Արտաշատ համայնքում, որտեղ այցելել ենք մի քանի մանկապարտեզներ, ծանոթացել շենքային պայմաններին, սննդակարգին և ընթացիկ խնդիրներին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«Հաստատություններից մի քանիսում մեզ պատմեցին, որ խնդիրները նոր չեն, դրանք տարիների պատմություն ունեն:

Շրջայցի ընթացքում արձանագրել ենք սանիտարական վիճակի, շենքային պայմանների բարելավման և խմբերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտություն:

Մարզի ոլորտային պատասխանատուների համար խնդիրները ևս նոր չեն, բայց դրանք լուծելու համար էլ լայն հնարավորություններ չունեն: Մարզում պետության օժանդակությամբ սուբսիդավորված մանկապարտեզներ էլ կան, որոշներն արդեն կառուցվում են, մյուսներն էլ սպասում են իրենց հերթին:

Մանկապարտեզներում խիստ ուշադրություն են դարձնում նաև ներառական կրթությանը: Հաստատություններում երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներ, հատուկ խաղային ու կրթական ծրագրերով:

Արձանագրած խնդիրների նկատմամբ լինելու ենք հետևողական և հույս ունենք, որ միասնական աշխատանքի արդյունքում դրանց լուծումը երկար սպասեցնել չի տա»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ