Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը, պայմաններ դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի նա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։

«Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ Ըստ օրենքի, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել: Փոխարենը նրանք շանտաժի են ենթարկում ինձ և պայմաններ դնում, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը, — ասել է Լյուդմիլա Նավալնայան։

Քաղաքական գործչի մոր խոսքով ՝ քննիչները ցանկանում են գաղտնի թաղել Նավալնիին եւ սպառնում են նրան, եթե նա չհամաձայնի դրան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը. ևս 14 օր «քիմիական փորձաքննություն» կիրականացվի:

Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլ տալու տեսնել որդուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ