Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և լրացուցիչ 3 մարտական հաշվարկ էլ՝ թիվ 11, թիվ 13 և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Առևտրի կենտրոնը սահմանազատվել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի «KFC» արագ սննդի կետում:

Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ