Բաքվում հյուրանոց է այրվել. տարհանվել է 25 մարդ

Բաքվի հայտնի հյուրանոցներից մեկում՝ «MONT INN»–ում հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է, որ 25 մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վեց հարկանի հյուրանոցի 3-րդ հարկում, որտեղ ռեստորանն է։ Միջադեպի ընթացքում ԱԻՆ-ը անվտանգության միջոցառումների շրջանակում տարհանել է հյուրանոցում գտնվող 25 մարդու։

Հայտնի է, որ այս պահին հրդեհը մարվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ