Տարածքային վեճերը պետք է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի շրջանակում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով և կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առաջացող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով: Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-2022 թթ.-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակում: Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն տրամադրել այդ գործընթացին»,- նշել է Զախարովան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ