Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերն այլընտրանք չունի. Գալուզին

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերն այլընտրանք չունի:

Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը: Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի ներկայիս խնդիրն է օգնել երկու երկրներին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության ուղիներ գտնել։

«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հիմքերը: Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ողջ շրջանակում»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ