Ալիևն ասում է՝ «է՜ս ինչ լավ բան են ասում տղերքը» ու շարունակում այդ նարատիվը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

«Մեր Սահմանադրության փոփոխությունը պայմանավորված չի ո՛չ Ադրբեջանի խոսույթով, ո՛չ էլ առհասարակ այն ամեն ինչով, որը ընդդիմությունը փորձում է ներկայացնել»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ալիևի ու ընդդիմության մասին խոսելիս նույն դաշտի մասին ենք խոսում, որովհետև այդ սինխրոն աշխատանքը ինձ համար առավել քան տեսանելի է, ու ես վստահ եմ մեր հանրության մեծ մասի համար ևս, որովհետև մեր ընդդիմությունը իր ակտիվության պիկերն ունենում է այն ժամանակ, երբ Ալիևը ունենում է ռազմական ագրեսիա»,- ասաց Ալեքսանյանը և շարունակեց.

«Ընդդիմության ամենաթունդ, ամենաակտիվ, ամենաբուռն ու բեղմնավոր շրջանը Հայաստանում դա այն շրջանն է, երբ Ալիևը Հայաստանի սահմանների վրա հարաձակում է ունենում»:

Ալեքսանյանը նկատեց. «Երբ հայտարարեցինք, որ Սահամանդրության փոփոխություն ենք նախաձեռնում, ՀՀ ընդդիմությունն էլ ասաց՝ դա Ալիևի պահանջով է, Ալիևն ասեց՝ Է՜ս ինչ լավ բան են ասում մեր տղերքը, ու շարունակեց այդ նարատիվը՝ ՀՀ ընդդիմության հետ սինխրոնացված առաջ տանելով այն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ