Վարչապետ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը կմեկնեն Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ։

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Վարչապետը կմեկնի մայիսի 9-ին, կմասնակցի Արցախում մեկնարկող տոնական միջոցառումներին:

Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին հայտնեցին ՀՀԿ գրասենյակից։

Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք Սերժ Սարգսյանը հրապարակային տոնակատարություններին։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին լրանում է Շուշիի ազատագրման 27–րդ տարին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ