Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Իջևան-Ղազախ սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։

Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ