Քիմ Քարդաշյանը ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանը պարզապես կատարյալ մայր է. չնայած խենթ ժամանակացույցին, նա ամբողջ ժամանակն անցկացնում է երեխաների հետ: Քիմը լուսանկարներ է հրապարակել գաղտնի երեկույթից, որը կազմակերպվել էր Քլոեի դստեր ծննդյան պատվին:

Միջոցառման համար Քիմը սպիտակ զգեստ է ընտրել և Yeezy բարձրակրունկներ: Նույն գույնի հանդերձանքով և նույն ապրանքանիշի կոշիկներով են եղել նաև նրա դուստրերը: Եվ եթե Չիկագոն սպորտային կոշիկներով էր, ապա 5-ամյա Նորթը մայրիկի նման բարձրակրունկներով էր:

Տոնակատարությունն անցկացվել է Լոս Անջելեսում գտնվող Քլոեի առանձնատանը, իսկ հրավիրված են եղել միայն ընտանիքի մոտ ընկերները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ