Ուկրաինայի ուղղությամբ հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և 40 վիրավոր

Ուկրաինայում առավոտյան տեղի ունեցած հրթիռային հարձակման հետևանքով այս պահի դրությամբ 5 մարդ է զոհվել, ևս 40 մարդ՝ վիրավորվել։

Ինչպես հայտնում են երկրի ՆԳՆ-ից, հրթիռային հարձակման հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել մայրաքաղաքում՝ Սվյատոշինսկի, Սոլոմենսկի և Պեչերսկի շրջաններում։ Զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Վնասվել են երկու բարձրահարկ բնակելի շենք, մասնավոր շենք, ավտոմեքենաներ։

Կիևի մարզում փրկարարներն աշխատում են Բուչանսկի շրջանում։ Վնասվել են երկու բազմահարկ շենքեր, առանձնատուն, տնտեսական շինություններ, ավտոմեքենաներ։ Երեք մարդ վիրավորվել է:

Պավլոգրադում գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Խարկովում ավերվել է երկու բազմահարկ շենք. նախնական տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, ևս մոտ 30-ը՝ վիրավորվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ