Նվազագույնը 13 մարդ է զոհվել Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով

Նվազագույնը 13 մարդ է զոհվել, 6 մարդ տուժել է  Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 1 զոհի և 4 տուժածի մասին: Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:

Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց: Կապաիտանը հայտնել էր ինքնաթիռում վթարային իրավիճակի մասին:

«Ռոսավիացիայից» հայտնէլ էին, որ ինքնաթիռը միայն երկրորդ փորձից էր կարողացել վայրէջք կատարել: РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ կոտրվել էր ինքնաթիռի շասսին, ինչի հետևանքով բեկորները վնասել էին վառելիքի բաքը: Ինքնաթիռն այրվել էր:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Sukhoi Superjet 100-ը Մոսկվայից ուղևորվում էր Մուրմանսկ, այն արտակարգ վայրէջք էր կատարել օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ ծագելուց հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ