Ոստիկանությունից հաստատում են․ Կոտայքում վիճաբանություն է եղել, կա հիվանդանոց տեղափոխված անձ. մասնակցների թվում է Տիրան Խաչատրյանը

Հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ ժամը 23.39-ին «Աբովյան» Բ/Կ-ից է հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հավելել են կառույցից:

Նկատենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակոցնե հնչել են տվյալ տարածքի ռեստորաններից մեկում: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Ըստ տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի մոտ նստած քաղաքացին, առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ