Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ է խնդրել․ դա կապված է Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Հունվարի 11-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Կարմիր ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը: Փաստաթղթում նշված է այդ տարածքում նավերի վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու պահանջը։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, ռազմական օպերացիայի շրջանակում, հարվածներ է հասցրել Եմենի որոշ քաղաքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ