Եվրամիությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որի ընթացքում դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները:

Այս մասին գրում է Mehrգործակալությունը՝ նշելով, որ Բորելն իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաև Իրանի կառավարությանն ու ժողովրդին, տուժածներին էլ մաղթել շուտափույթ ապաքինում։

Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավարին ցուցաբերած կարեկցանքի համար։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկվել են տարածաշրջանում, այդ թվում՝ Գազայի հատվածում, վերջին զարգացումները։

Եվրամիության ղեկավարության մամուլի ծառայությունը նույնպես դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«ԵՄ-ն խստագույնս դատապարտում է Իրանի Քերման քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունը, իր համերաշխությունը հայտնում Իրանի ժողովրդին։ Այս ահաբեկչությունը հանգեցրել է ապշեցուցիչ թվով զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում։

Մենք մտքերով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք:

Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ երեկ Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ