Մենք ցանկանում ենք արագ դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, բայց միայն մեր պայմաններով. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում է հնարավորինս արագ վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը և որքան հնարավոր է արագ, բայց միայն մեր պայմաններով», — ասել է Պուտինը Վիշնևսկու զինվորական հոսպիտալում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անվերջ պայքարելու ցանկություն չունենք, բայց չենք էլ պատրաստվում զիջել մեր դիրքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ