Ֆրանսիայում Ամանորի գիշերն այրել են 745 ավտոմեքենա

Ֆրանսիայում Ամանորի գիշերը բերման է ենթարկվել 380 մարդ, այրվել է 745 ավտոմեքենա։ Այս տվյալները «X» սոցցանցում ներկայացրել է ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ նա նշել է, որ անցած տարվա համեմատ 10 տոկոսով քիչ մեքենաներ են այրվել։ Բացի այդ, երկրում ձերբակալությունների թիվը նույնպես նվազել է 10%-ով։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այս գիշեր ընդհանուր առմամբ ավելի հանգիստ է եղել, քան 2022թ.-ին։ Անկարգությունները ճնշելու ընթացքում տուժել է մոտ 40 իրավապահ, ինչը 40%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ