Գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ-ի վրա հարձակվի, խաղաղապահներն էլ թաքստոցում մնա՞ն. ինչ խորհուրդ տվեց Փաշինյանը ՌԴ ԱԳՆ-ին

ՌԴ ԱԳՆ-ին խորհուրդ կտամ բերցնել Նոյեմբերի 3-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ 8-րդ կետը ներառյալ: Տեսնեն՝ թե ով ինչ պատրավորություն չի կատարել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որնոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել:

«Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն: Ուզում եմ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ գործուղվել է ՌԴ դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա:

Եվ այդ որոշման մեջ գրված է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ