Մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր․ Փաշինյան

1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի արդյուներով միջազգային հանրությունը ասել է, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքը ԼՂ-ի պարագայում։ Հարցազրույցում ասաց Փաշինյանը։

«Հիմա ինչու եմ ես ասում, որ 2018թ մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր, որովհետև 2016 թվականի օգոստոսին բանակցային գործընթացում հայտվում է երրորդ փաստաթուղթը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն խորհրդակցելով ՄԱԿ ԳԽ-ի, ՀՀ-ի, Ադրբեջանի և ԵԱՀԿ պաշտոնյաների հետ՝ կորոշի այն եղանակները, որոնց միջոցով ԼՂ-ն սեփական կյանք պետք է կազմակերպի և սա կլին ճանաչված կարգավիճակը ՝ մինչև վերջնական կարգվիճակի ստեղծումը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով այդ փաստաթղթի պատճառն այն էր,որ Ադրբեջանը և մյուս համանախագահողները արձանագրել էին, որ Կազանյան այն դրույթը, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ՝ ինքը հայկական կողմի ընկալումներով չի կարող արտահայտվել։

«Կազանում հայկական կողմի ընկալմամբ, ԼՂ-ն, որ 2011 թվականի դրությամբ գոյություն ուներ՝ ստանում է միջանկյալ կարգավիճակ, այսինքն՝ եղած կարգավիճակը արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ և սա Ադրբեջանը սա մերժում է և այստեղ հետո փոխվել է հետևյալը՝ որ պետք է գնանք ՄԱԿ ԱԽ-ում քննարկենք, թե ԼՂ-ն իր կյանքը ինչպես պետք է կազմակերպի և դա է լինելու միջանկյալկարգավիճակը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ