Դուք ՀՀ-ում կարմիր գիծ չունեք, գալիս եք Հայաստան ինչ անեք. Վարչապետը՝ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի մասին

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է․ «Ես այդ հայտարարությունների մասին իմացել եմ մամուլից և այդ հայտարարությունը իմ ընկալմամբ հակասում է եռակողմ հայտարարությանը»։

Վարչապետը հիշեցրեց, որ 2021-ին ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստան և Ադրբեջան այցից հետո Ադրբեջանը հարձակվեն ՀՀ տարածքի վրա և ՀԱՊԿ-ի զրո արձագանք եղավ։ Նրա խոսքով՝այդ ընթացքում մեծ էր հավանականությունը, որ ՀՀ-ն այլ ռեակցիա կտար, արտահերթ ընտրություններ չէին լինի, ինչը կնշանակեր ՀՀ լուծարում։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն: Ռուս խաղաղապահ զորախումբը ԼՂ է գործուղվել ՌԴ Դաշնային ժողովի որոշման հիման վրա։ Այդ որոշման մեջ գրված է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Ո՞ւր է հիմա ԼՂ քաղաքացիական բնակչությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ