Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք. Փաշինյանն ասել է՝ ինչու չի հնչել մեղադրանքը, որը հավանական էր հիմնավորել

Մեզ մեղադրում են նրանում, որում մենք մեղավոր չենք: Մեզ մեղադրում են, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք, դա խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որ պահպանենք ՀՀ կամ ԼՂ իրավունքը, և այդպես շարունակ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ համատեքստում էր մեղադրանքը, եթե օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է ուրիշ բանում լինի, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ` հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության համար: Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում նրանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի:

Ինչո՞ւ չեն մեղադրո՞ւմ, որովհետև այս պարագայում մեղադրանքը ավելի կլղոզվի, շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով, պարզ կդառնա, որ այդտեղ մեղադրանքը անձնավորելը, հասցեականացնելը շատ ավելի բարդ է»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ կարևոր է արձանագրել, որ դա մեկ օրում տեղի ունեցած իրադարձություն չէ: Կարելի է դրա մասին խոսել 10 րոպեում, կես ժամում կամ մեկ ժամում, բայց այդ արձանագրումն անելը որոշակի գործընթաց է, և պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, գիտակցական, ենթագիտակցական, էմոցիոնալ, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային է և այսպես շարունակ:

Ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվել՝ հարցին վարչապետը պատասխանեց.

«Շատ պարզ պատճառով, քանի որ նաև Կառավարության, իշխանության, որևէ քաղաքական ուժի համար` ասելու համար` սա, սա չլինող է, պետք է անել նաև առաջարկ, և ինչ պետք է անեինք մենք: Հենց դրա անհնարինությունն է, որ մեզ դրել է իրավիճակի առաջ, ընդ որում` դա միայն այն մասին չէ, որ արդյունքում նեգատիվ պրոցեսներ կսկսվեն Հայաստանի համար:

Այնպես չէ, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ ու թաքցրել ենք դա հասարակությունից:

Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից` 2019-ին իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ` 7 տարածքները վերադարձնել, ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը զրոյացնել` ինչու և ինչպես` հետագայում կասեմ, ԼՂ-ում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն, ու գալու էր հինգերորդ հարցը` լավ, էս ամեն ինչից հետո ի՞նչ է լինելու, Սև լճի, Սոթք-Խոզնավարի, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞չէ:

Ես ուզում եմ, որմենք պրոբլեմի խորությունն այս աստիճանի ընկալենք, նաև առերեսվենք 30 տարի հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտությանը` այդպես էլ չունենալով հարցի պատասխանը` լավ, այն ինչ տեղի ունեցավ, այդպես էր, քանի որ կառավարությունը և իշխանությունը կանխավարկածով փլուզեց հայկական խոսույթը, քայլեր չձեռնարկեց` պաշտպանելու էն տեսլականը, որ գոյություն ունի, թե՞ այդպես ստացվեց, որովհետև պետք է ստացվեր:

Երբ որ ես ԱԺ-ում ասացի՝ կունենայինք նույնն առանց զոհերի, ես էդպես էլ չհասկացա, ինչու այդպես աղմուկ բարձրացավ, որովհետև ես այս նկատի ունեի»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ