Տարբերակ եղել է, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ խնդիրը կլուծվեր. Փաշինյանն ասել է՝ ինչի մասին է խոսքը

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ առաջարկվի ԼՂ խնդրի լուծում: Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ հարցի չլուծում, չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ ԼՂ խնդիրը լուծվել է:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, նման մի տարբերակ եղել է 1999 թվականին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ խնդիրը լուծվել է:

«Դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղիի փոխանակումն էր: Այսինքն Մեղրիի շրջանը հանձնվում էր Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում էր Հայաստանին:

Դա միակ տարբերակն է եղել, մնացած ոչ մի տարբերակով չէր արձանագրվում ԼՂ-ի հարցի լուծում, և սա իմ ընկալմամբ հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը որպես մահակ միշտ հնարավոր լիներ պահել Հայաստանի գլխին: Գուցե հիմա շատերն ասեն, որ նաև Ադրբեջանի գլխին, բայց ես Հայաստանի մասին եմ խոսում հիմա»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ