«Այո, սխալներ թույլ տվեցինք». Լուկաշենկոն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության սրացում չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին իր խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։

«Այո, մենք ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք։ Այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք դա շտկենք»,- ասել է նա։

Լուկաշենկոն նշել է, որ տեղի ունեցածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի։ Նրա խոսքով՝ նա «ժառանգել» է ստեղծված իրավիճակը։ Բելառուսի նախագահը հիշել է իր զրույցը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, երբ վերջինս 5 միլիարդ դոլար էր առաջարկում հինգ շրջանների դիմաց, սակայն հայկական պետության ղեկավարը չընդունեց նրա առաջարկը։

«Եթե գնային, այս պատերազմն սկսելու պատճառ էլ չէր լինի, ամեն ինչ կպայմանավորվեին։ Ինչո՞ւ այն ժամանակ չարեցին։ Չարեցին՝ ստացան։ Ի՞նչ… Հայաստանի համար ավելի լավ եղա՞վ։ Ո՛չ։ Ադրբեջանի համար էլ հեշտ չէ»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ