«Կարաս Գրուպ»-ի՝ Արշակունյացի մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող):

Հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
«Կեսար» աղցան արտադրատեսակում՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,
խոզի շաուրմա արտադրատեսակում՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),
հավի շաուրմա արտադրատեսակում՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,
տոմատի սոուս արտադրատեսակում՝ ԱՑԽՄ,
պանրային սոուս արտադրատեսակում՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,
կետչուպ արտադրատեսակում՝ ՄԱՖԱնՄՔ,
քամած մածուն արտադրատեսակում՝ ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։

«Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ