ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կշարունակեն ստանալ իրենց համար նախատեսված աջակցությունը. պատասխանում է նախարարը

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիության համար դիմելուց հետո, երբ կդառնան ՀՀ քաղաքացի, բոլոր այն ծրագրերը, որոնք հայտարարվել են հստակ ժամանակահատվածում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, նրանք կստանան: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Աշխատանքի, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե անձնագրայիններում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին զգուշացնում են, որ եթե ստանան ՀՀ քաղաքացիություն, կզրկվեն իրենց համար նախատեսված աջակցությունից:

Նարեկ Մկրտչյանը նշեց նաև, որ ապօրինի շրջափակման ժամանակ տեղափոխվածները ևս ներառվել են աջակցության ծրագրերում:

«Մեր աջակցության ծրագրերում սահմանափակում չկա դրված, որ եթե դառնաս ՀՀ քաղաքացի՝ ծրագրերից չես օգտվի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ