Կինը սարսափեց, երբ վերադառնալով տուն՝ ամուսնուն գտավ կպչուն ժապավենով բերանը փակ․․․

Տղամարդն արդեն երիտասարդ չի, ունի ծանր և հոգնեցնող աշխատանք։ Նա այնպես է ուժասպառ լինում, որ վերադառնալով տուն՝ հոգնածությունից չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկույն քնում է։

Սակայն կա մի խնդիր նա սարսափելի  խռռացնում է։ Իսկ նրա կինը շատ զգայուն է և չի կարողանում խորը քնել։Կինը հազարավոր անգամներ է փորձել անտեսել ամուսնու խռռացնելը, սակայն արդյունքում քնելու ցանկությունը հաղթել է․ կինը սկսել է հյուրասենյակի բազմոցին քնել։

Ամուսիններն արդեն չէին էլ հիշում, թե երբ են վերջին անգամ նույն անկողնում քնել, առանձին քունն իրենց համար արդեն սովորական էր դարձել։

Հավանաբար այդպես էլ կշարունակվեր, եթե տղամարդը չգնար նման քայլի։ Նա ուղղակի կպչուն ժապավենով փակեց իր բերանը, որպեսզի չխանգարի կնոջը։ Սակայն շուտ քնեց՝ չհասցնելով բացատրել կնոջն իր արարքը։

Երբ կինն առաջին անգամ նրան տեսավ այդ վիճակում, սարսափելի վախեցավ․․․

Ամուսինները անկեղծ զրուցեցին, փորձեցին հասկանալ միմյանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ