«Չեն տարել ու «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք ու դուրս գանք»․ Փաշինյանը՝ «հայտնի թալանչիների» մասին

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պետությունում ստեղծարար աշխատանքով ավելացված արժեք ստեղծող քաղաքացիների ու սուբյեկտներին, բոլոր օրինապահ հարկ վճարողներին․ «Դուք եք պետության հենարանն ու ապավենը»։

Բյուջետային հավաքագրումների և 27 տոկոս տնտեսական աճի համատեքստում գործադիր մարմնի ղեկավարն անդրադարձել է երկրից թալանված միջոցներին վերադարձին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թալանված միջոցները «հայտնի թալանչիների» տների դարակներում դասավորած չեն։

«Չեն տարել ու «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք ու դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ ժամանակ՝ Հայաստանից դուրս։ Բացի այդ, հո թալանողները սկուտեղով չեն մատուցում, այլ ընդհակառակը․ բոլոր հնարավոր ձևերով դիմադրում են, այդ քաղաքական ձևերով՝ թաքնվելով Ղարաբաղի, դասագրքերի, անվտանգային սպառնալիքների և ամենատարբեր հարցերի հետևում, միլիոններ ծախսելով փաստաբանների և հակաքարոզչության վրա»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ-ում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ