Թրամփը մերժել է Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու առաջարկը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու հրավերը։

«Ես հարգում եմ նախագահ Զելենսկուն, բայց կարծում եմ, որ այս պահին աննպատակահարմար կլինի մեկնել Ուկրաինա։ Բայդենի վարչակազմը ներկայումս գործ ունի նրա հետ, և ես չեմ ցանկանում շահերի բախում ստեղծել»,- ասել է նա Newsmax հեռուստաընկերությանը տված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և ասել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ 24 ժամում չի կարող խաղաղ կարգավորման հասնել։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում 24 ժամում կկարողանա լուծել Ուկրաինայի հակամարտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ