Նարեկ Մալյանին թույլ չտվեցին համալիր մտնել, քանի որ նա յուբկայով չէր

Նարեկ Մալյանն այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ փորձել է այնտեղ ակցիա իրականացնել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Նա ֆեսյբուքյան ուղիղ եթերում նշեց, որ որոշել է բարձրաստիճան հյուրերի համար իրականացնել իրազեկման ակցիա` ընդդեմ Սորոսի: «Ուզում եմ մարդկանց ուղղակի տեղյակ պահեմ, որ գոյություն ունի Սորոսի նման վտանգ, և այդ վտանգը կա Հայաստանում»,- ասաց նա և հավելեց. «Կփորձեմ բարձրանալ և Համալիրի առաջ իրազեկման ակցիա իրականացնել: Հուսով եմ, որ մեր իրավապահները չեն պաշտպանի Սորոսի պատիվը»:

Նա Ջորջ Սորոսի լուսանկարները ձեռքին փորձում էր բարձրանալ Համալիրի մոտ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չտվեցին:

«Ոստիկանները թույլ չտվեցին, որպեսզի ես բարձրանայի: Հիմա ոստիկանների վերադասի հետ պետք է բանակցեմ, որպեսզի հասկանամ՝ ոնց ենք անում, որ այդ իրազեկման ակցիան իրականացվի: Ուղղակի բարձրանամ այնտեղ, այն դրոշների մոտ, տեղյակ պահեմ, զգուշացնեմ մեր գործընկեր պետությունների ղեկավարներին, վարչապետներին, որ այսպիսի վտանգ գոյություն ունի աշխարհում»,- նշեց նա:

Ոստիկանի հետ բանակցելուց հետո Մալյանը հայտարարեց, որ կփորձի ուրիշ մեթոդ գտնել իրազեկման ակցիան իրականացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ