Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում Եվրոխորհրդարանում. Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ՌԴ արձագանքին

Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում Եվրոխորհրդարանում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ արձագանքին Եվրոխորհրդարանում Փաշինյանի ելույթին:

«Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում, թվում է, թե այդ ելույթն ուղղված է Ռուսաստանի դեմ,բայց, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները սպասարկում են Հայաստանի պետական շահը եւ այնտեղ մենք բոլոր նրանց, ովքեր մեր անվտանգության համակարգում ունեն մեզ հետ գործընկերային հարաբերություններ, մենք այդ հարաբերությունների իրական ընկերային հարաբերությունների առկայությունն ենք ուզում ամեն անգամ ֆիքսել»,- ասաց նա:

Նրա խոսքով` Հայաստանը շատ բարդ իրողությունների մեջ է գտնվում եւ անվտանգային համակարգը կառավարելու խնդրի շրջանակներում պետք է բոլոր գործընկերային հարաբերությունները ճիշտ կառավարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ