Կարմիր խաչը Արցախում շուրջ 100 քաղաքացու է հայտնաբերել և տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչը հարազատների ահազանգերի հիման վրա՝ Արցախից շուրջ 100 քաղաքացու է հայտնաբերել և տեղափոխել Հայաստան։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կան որոշակի դիմումներ, թե մնացող մարդկանց հարցով, թե նաև ընտանիքներից դիմումներ ունենք, որոնք փորձում են գտնել իրենց հարազատներին Լեռնային Ղարաբաղում։ Մենք փորձում ենք, իհարկե, նաև այս հարցերով զբաղվել՝ մեր հնարավորությունների շրջանակում»,- ասել է Ամատուին։

Նրա փոխանցմամբ՝ դիտարկում են Արցախում մնացողների կարիքները և անհրաժեշտության դեպքում նաև նրանց այդ հարցով են աջակցում։ «Խոսքը տարրական կարիքների մասին է, սնունդի, ջրի, դեղորայքի, որոնք փորձում ենք նաև նման կարիքների դեպքում հասցնել մարդկանց։ Խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է։ Հստակ թիվ չենք կարող նշել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ