Գազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության 11 աշխատակից

Գազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության 11 աշխատակից:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը։ Մահացածներից հինգ ուսուցիչ են, գինեկոլոգ, ինժեներ, հոգեբան և երեքը օժանդակ անձնակազմի աշխատակից:

Իր հերթին Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ զոհվել են իր անդամներից հինգը՝ չորսը Գազայում և մեկը՝ Իսրայելում։

Վերջին տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի։ Պաղեստինյան կողմը հաղորդել է Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 1100 զոհի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ