Չնայած այն հանգամանքին, որ այս տարի հոկտեմբերի 7-ը հանգստյան օր է, ՌԴ նախագահն այն կնշի որպես աշխատանքային օր։
Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Շավքաթ Միրզիյոևի հետ միասին մասնակցել է Ղազախստանի տարածքով Ուզբեկստան ռուսական գազի մատակարարումների մեկնարկի արարողությանը։ Ընդհանուր առմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինի տոնակատարությունն ինքնին սովորաբար տեղի է ունենում սիրելիների շրջապատում։ Նախագահը կարծում է, որ այսպես ավելի լավ է սկսել «անձնական» տարին յուրաքանչյուր մարդու համար՝ «անկախ պաշտոնական դիրքից»։ Պուտինի խոսքով՝ իր ծննդյան օրը ազգային տոն չէ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն իր այսօր՝ իր ծննդյան օրը, «Աուրուս» ամենագնացով շրջել է Նովո-Օգարևոյի նստավայրով` Ուզբեկստանի նախագահի հետ միասին։