Կրեմլը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության տեղեկությունների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Գորիս մեկնելու փորձի ժամանակ։

«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», — լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս գործարար, միլիոնատեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել էր: Ըստ տեղեկությունների՝ դա եղել է այն բանից հետո, երբ նա անցնելիս է եղել Լաչինի սահմանային անցակետով:

Նրա ձերբակալության ու գերեվարման մասին տեղեկությունը հաստատել է վերջինիս կինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ