Հրատապ անհրաժեշտություն է միջազգային մարդասիրական անարգել մուտքը ԼՂ. Բորել

Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում բենզինի ողբերգական պայթյունի հետևանքով տուժածների և նրանց հարազատների հետ են։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա ընդգծել է, որ հրատապ անհրաժեշտություն է միջազգային մարդասիրական անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ