«Առաջին անգամ զրոյից գյուղ ենք ստեղծելու». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ ենք ստեղծելու»։ Այս մասին Շիրակ կատարած այցելության ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ «սա շատ կաևոր, շատ խորը իմաստ ուենցող նախագիծ է։ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել։

«Այսօր ծանոթացա նաև Կապսի ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին:

Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 60 մլն խոր.մ ծավալով ջրամբարի կառուցում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո:

Ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ջրամբարը հնարավորություն կստեղծի նաեւ Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը տեղափոխել՝ Հայաստանի անկախության ընթացքում կառուցելով նոր գյուղ»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ