Ալիեւը Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ճանապարհների ապաշրջափակման հարցերը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։

«Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը»,- ասվում է զեկույցում։

«Իգոր Խովաևն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ