Ամբողջ թիմի աշխատանքը փորձում է սեփականաշնորհել․ Վահագն Ալեքսանյանը՝ Մարությանի մասին

Երբ 2018-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր ավագանու ընտրություններին, որպես նախընտրական ծրագրի հիմք վերցրեց «Ելք» դաշինքի 2017 թվականի ծրագիրը, որը որոշակիորեն լրամշակվեց մեր թիմի կողմից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հիմա, երբ տեսա, որ «Իմ քայլը» դաշինքի նախկին առաջին համարը դեռ ոչ մի բառ չի ասել իր նախընտրական ծրագրից, բայց ամեն առիթով խոսում է ՔՊ-ից, փորձեցի գտնել իրենց նախընտրական ծրագիրը։ Եվ ով զարմանք, չգտա։

Փաստորեն դեռ չեն հրապարակել ու կամ նույնիսկ չունեն նախընտրական ծրագիր, բայց չնայած դրան մարդը մի ամբողջ քաղաքական թիմի աշխատանքը րոպեում քառասուն «ես» արագությամբ փորձում է սեփականաշնորհել ու միայն իրեն վերագրել»,- գրել է Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ