Ադրբեջանական կողմը լուսաբացին հրաձգային զենքով կրակել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի ուղությամբ

Օգոստոսի 21-ին` ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այս մասն հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ