Գևորգ Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել ԵՊՀ հիմնադրամի ՀԿ-ի դեմ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Երևանի Պետական Համալսարան հիմնադրամի ՀԿ-ի դեմ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գևորգ Պետրոսյանը պահանջում է՝ անվավեր ճանաչել Երևանի Պետական Համալսարան հիմնադրամի տնօրենի /ռեկտորի/ 23․06․2023թ թիվ 118/102-Ա հրամանը, ինչպես նաև իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտի պշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար։

Գործը դատարան է ստացվել հուլիսի 24-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ