2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ունենք բարելավվող ժողովրդագրական վիճակ` ծնելիության աճ․ Արսեն Թորոսյան

‼️2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ունենք բարելավվող ժողովրդագրական վիճակ` ծնելիության աճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի բնակչության ժողովրդագրության ցուցանիշների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին 2022թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, 2,6%-ով աճել է ծնելիությունը։

2023թ. առաջին կիսամյակում ծնվել է 16․939 երեխա,
2022թ․ առաջին կիսամյակում ծնվել է 16․511 երեխա:

Այսինքն կես տարվա կտրվածքով ծնվել է 428-ով ավել երեխա, ինչը շատ կարևոր և դրական արձանագրում է, քանի որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ դժբախտաբար ծնելիության անկում ունեինք:

Ծնելիության ցուցանիշը երկրում կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է և այն ըստ էության երկրի բնակչության արձագանքն է դրան: Աճող ծնելիությունը նաև երկրի երկարատև և կայուն զարգացման գրավականն է, առանց դրա շատ դժվար է խոսել վերջին մասին:

Մտահոգիչ է մնում տարբեր սեռերի երեխաների հարաբերակցությունը, բայց նաև կա աննշան դրական դինամիկա` հաշվետու ժամանակահատվածում 110 տղային բաժին է ընկել 100 աղջիկ, անցյալ ամբողջ տարվա 111 տղա և 100 աղջիկ ցուցանիշի համեմատ: Հուսանք այս աննշան դրական դինամիկան կպահպանվի և ավելի կարագանա և մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ