ԼՂ-ին աջակցություն ցուցաբերելու՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությունը մեծ հնչեղություն է ստանում. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն ցուցաբերելու՝ Հայաստանի Կառավարության նախաձեռնությունն ավելի ու ավելի մեծ հնչեղություն է ստանում հայ ու միջազգային հանրության շրջանակներում:

Այդ մասին Կոռնիձորի սահմանային հատվածում աշխատող «Լուրերի» թղթակցին ասել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ոչ տեսանելի հարթակներում ինչ գործընթացներ են տեղի ունենում հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ միջազգային հանրության համապատասխան կոչերը, ընդհանուր պատկերացումն ու գիտակցումն իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորուստների հեռանկարը պետք է որ որևէ կերպ աջակցեն այս հումանիտար բեռը ԼՂ տեղ հասցնելուն, մեր գերնպատակին հասնելուն»,- ասել է Վարդան Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ