Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուսաստանաբմակ հայազգի հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը ինստագրամյան իրենց էջերում գրառումներով կատարելով:

Գարիկ Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը․ «Հիշում ենք, երբեք չենք մոռանա…»։

Իսկ Միխայիլ Գալուստյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր սիմվոլը՝ անմոռուկը: Լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հիշում ենք ու պահանջում»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ