Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով եկեղեցականների շուրջ աղմկահարույց բացահայտումներին։  Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

❗ Հոգևորականներով սեփական բիզնեսի գովքն են անում։
❗ Եկեղեցու միջոցոներով բիզնեսի գովազդն են անում։
❗ Եկեղեցու շինություններոում քաղաքական հանդիպումներ են անում։
❗ Ստերով համեմված հակապետական քարոզ են անում ․․․
Ու դեռ խոսում են հավատքից, հոգու փրկությունից ու հայրենասիրությունից։
Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք ․․․

Հիշեցնենք, որ երեկ աղմկահարույց բացահայտում եղավ այն մասին, որ սքեմի տակ թաքնված Բագրատ սրբազանը բիզնես գործունեություն է ծավալում Տավաշում։  Սրբազան բիզնեսմենը տարեկան 100 տոննա ծավալով մսամթերքի արտադրություն ունի։

Ստացվում է, որ բացի քաղաքական գործունեությունից հոգևոր հայրերը զբաղված են նաև բիզնեսով։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ