Ինչ սարքավորում է տեղադրվել Երևան-Սևան-Իջևան մայրուղու վրա. ՇՄՆ-ն պարզաբանում է

Վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն և արագություն, տեղումների քանակ, ինչպես նաև մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

Ստացված տեղեկատվությունը խիստ կարևոր է եղանակային կանխատեսումներ կազմելու համար։ Ավելին, առաջիկայում նախատեսվում է կայանը համալրել ցուցանակով և մայրուղով երթևեկողները կստանան տեղեկատվություն տվյալ պահի դրությամբ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ