2 զոհ, 1 տուժած. Հաղարծինի տարածքում մեքենան մոտ 80 մետրից գահավիժել է ձորը

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորին մեծ դժվարությամբ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիներն ու փրկարարները՝ պատգարակով, մոտ 3 կմ ոտքով քայլելով: Այնուհետ մահացածների դիերն են մոտեցվել դիատարին։

Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ